Skip to main content

Կորպորատիվ բիզնեսի աջակցման մասնագետ

Other
Որոնման արդյունք.
2 days ago

Job description

Պահանջվող որակավորում.

  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձն Ինեկոբանկում պարտադիր է
  • Ֆինանսական հաշվետվությունների հետ աշխատելու և դրանք հասկանալու իմացություն
  • Ինեկոբանկի պրոդուկտների սակագների, տրամադրման պայմանների և սպասարկման ընթացակարգերի իմացություն
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն
  • MS Office փաթեթի լավ իմացություն
Գործարար որակներ և անձնային հատկանիշներ.
  • Իրավիճակային վերլուծություններ իրականացնելու ունակություն
  • Համագործակցության և հաղորդակցության գերազանց հմտություններ
  • Արագ կողմնորոշվելու և փոփոխվող իրավիճակներին հարմարվելու ունակություն
  • Տեղեկատվության հետ ճշգրիտ և համակարգված աշխատելու կարողություն
  • Նախաձեռնողականություն
  • Ճկունություն և մանրուքների նկատմամբ ուշադրություն
Հիմնական պարտականություններ.
  • Ապահովել անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումը, ամբողջականության ստուգումը և փոխանակումը շահագրգիռ ստորաբաժանումների միջև
  • Կազմակերպել պայմանագրերի կնքման գործընթացը, ապահովել անհրաժեշտ փաստաթղթերի և տեղեկատվության ժամանակին տրամադրումը, ինչպես նաև վերահսկել պայմանագրերով նախատեսված հետագա պահանջների կատարումը
  • Հավաքագրել և ամփոփել ֆոնդերի և ծրագրերի շրջանակներում տրամադրված վարկերի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը և պատրաստել համապատասխան հաշվետվություններ
  • Ապահովել վարկերի մոնիթորինգի գործընթացի համար անհրաժեշտ փաստաթղթերի հավաքագրումն ու տրամադրումը շահագրգիռ ստորաբաժանումներին
  • Իրականացնել կորպորատիվ հաճախորդների ընթացիկ սպասարկման հետ կապված օպերացիոն գործառույթներ, տրամադրել գործարքների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվություն և վճարային հանձնարարականներ
  • Ճշգրտել կորպորատիվ հաճախորդների գործարքների վերաբերյալ տեղեկատվությունը, պարզաբանել գործարքների չեղարկումների հետ կապված հարցերը և, անհրաժեշտության դեպքում, աջակցել գործարքների իրականացմանը։

Դիմելու վերջնաժամկետ. 20/11/2026

Interested in this role?