Ավագ մասնագետ
Other
Որոնման արդյունք.
5 days ago
Job description
Պահանջվող որակավորում.
- 1 տարվա աշխատանքային փորձն Ինեկոբանկում պարտադիր է
- Վարկավորման ոլորտում աշխատանքային փորձը և վարկային ռիսկերի կառավարման կամ վարկային պորտֆելի մոնիթորինգի ոլորտի իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Ֆինանսական վերլուծության, վարկային պորտֆելի գնահատման և հաշվետվությունների կազմման գիտելիքներ
- MS Office ծրագրերի, մասնավորապես՝ Excel-ի լավ իմացություն
Գործարար որակներ և անձնային հատկանիշներ.
- Վերլուծական և քննադատական մտածողություն
- Պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն մանրուքների նկատմամբ
- Հաղորդակցման և համագործակցության զարգացած հմտություններ
- Ինքնուրույն որոշումներ կայացնելու և խնդիրներ լուծելու կարողություն
- Նախաձեռնողականություն
Հիմնական պարտականություններ.
- Հաճախորդների ֆինանսական և ընթացիկ, ինչպես նաև վարկերի նպատակային մոնիթորինգների իրականացում
- Վարկային պորտֆելի վերաբերյալ վերլուծությունների իրականացում և հաշվետվությունների կազմում
- Մոնիթորինգների արդյունքների վերաբերյալ ամփոփ հաշվետվության կազմում
- Վարկային պորտֆելի դասակարգման համար անհրաժեշտ պարբերական և նախնական ֆայլերի ընթերցում, դասակարգման գործընթացի համակարգում
- Արտաքին գործընկերների հետ ընթացիկ աշխատանքների համակարգում
- Գործընկեր ստորաբաժանումների հետ աշխատանքների համակարգում
- Վարկային պորտֆելի կառավարման, մոնիթորինգների, դասակարգման աշխատանքների իրականացման շրջանակում մասնագիտական օժանդակության տրամադրում ստորաբաժանման աշխատակիցներին և Բանկի այլ ստորաբաժանումներին
- Մասնագիտական օժանդակության տրամադրում մոնիթորինգների և դասակարգման աշխատանքների մշակման/բարելավման գործընթացում
- Մասնագիտական օժանդակության տրամադրում մոնիթորինգների և դասակարգման աշխատանքները կարգավորող ներքին իրավական ակտերի մշակման/փոփոխման գործընթացում
Դիմելու վերջնաժամկետ. 20.11.2026
Interested in this role?